Մեր Մասին

Կաֆե Դյու Բրազիլ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին Երևանում Սամիր Խնայզերի կողմից: Ի սկզբանե այն ծառայում էր որպես փոքրիկ բովարան: Որոշ ժամանակ անց այն վերածվում է սուրճի մշակմամբ և չոր սննդային բաղադրիչների վաճառքով զբաղվող ձեռնարկության: Ձևավորվելով Սամիր Խնայզեր Ավագի՝ սուրճի անգամ մեկ կաթիլի միջոցով յուրաքանչյուր ընտանիքին սեր և ջերմություն փոխանցելու երազանքի հիման վրա՝ Կաֆե Դյու Բրազիլը շուտով դարձավ Հայաստանում կանաչ սուրճի ներմուծմամբ և մշակմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը: Վերջինիս հաջողության գրավականը հավատարիմ և ջանասեր աշխատակազմն է:

Կաֆե Դյու Բրազիլը ձեռք է բերում կանաչ սուրճն անմիջապես արտադրող երկրներից` բավարարելու ներքին շուկայի պահանջները: Անցնելով բովման և մշակման գործընթաց՝ այն իրացվում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում: Կաֆե Դյու Բրազիլ ընկերությունը պատկանում է Խնայզեր ընտանիքին: Մեր աշխատանքի հիմքը սուրճի բովումն է: Ընկերությունը զբաղվում է նաև լուծվող սուրճի, կակաոյի փոշու, գետնանուշի, սև պղպեղի և մի շարք այլ ապրանքների վաճառքով: Կաֆե Դյու Բրազիլ ընկերության համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում հավատարիմ հաճախորդները, ովքեր սիրում և գնահատում են իսկական սուրճի համը:


Աուդիտորական եզրակացություն